Ֆիդանն ու Լավրովը քննարկել են Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության գործընթացը

Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանն այսօր Ռուսաստանի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ընթացքում քննարկել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը:

«Մենք մանրամասն քննարկել ենք Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ընթացող խաղաղության գործընթացը։ Սա տարածաշրջանում խաղաղության ապահովման համար շատ կարեւոր գործոն է»,- Ռիա Նովոստիի հաղորդմամբ՝ Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հաքան Ֆիդանը։

Leave a comment