Ինչպե՞ս պաշտպանվել սուր աղիքային վարակներից. Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հիշեցնում է հիմնական կանոնները

ՀՀ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է սուր աղիքային վարակիչ հիվանդությունների կանխարգելման  կանոնները


 ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է սուր աղիքային վարակիչ հիվանդությունների կանխարգելման կանոնները։


Վարակներից պաշտպանվելու համար՝


-Հաճախ և ճիշտ լվացեք ձեռքերը օճառով՝ ուտելուց առաջ, սնունդ պատրաստելու ընթացքում, դրսից տուն վերադառնալուց և զուգարանից օգտվելուց հետո


-Օգտագործեք անվտանգ խմելու ջուր։ Եթե ջրի որակի վերաբերյալ կասկածներ ունեք, այն նախապես եռացրեք


-Մրգերն ու բանջարեղենը մանրակրկիտ լվացեք անվտանգ խմելու հոսող ջրի տակ


-Սննդամթերքը պահեք համապատասխան պայմաններում


-Լիարժեք եփեք կամ տապակեք սննդամթերքը


-Խուսափեք երկար ժամանակ սենյակային ջերմաստիճանում պահված սննդից


-Հում և պատրաստի սննդամթերքի համար օգտագործեք առանձին տախտակներ, դանակներ և այլ պարագաներ խաչաձև աղտոտումը կանխելու համար


-Սնունդ գնեք միայն վստահելի առևտրի կետերից և ուշադրություն դարձրեք պիտանելիության ժամկետին


-Ախտանիշների ի հայտ գալու դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի և խուսափել ինքնաբուժումից։


Կենտրոնը հիշեցնում է, որ սուր աղիքային վարակիչ հիվանդությունների կանխարգելման հիմքում անձնական հիգիենան, անվտանգ սնունդը և մաքուր ջրի օգտագործումն են։


 


 


 


 


 


 


 


 


 


 


 


 


 


 


 

Leave a comment