Ռուսաստանը պետք է գործարք կնքի, Ռուսաստանը կորցրել է հսկայական քանակությամբ մարդկանց, Ուկրաինան նույնպես, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ հանդիպմանը։
– Ես առաջարկեցի Իսրայելին թույլ տալ Սիրիային հոգ տանել «Հըզբոլլահի» մասին։ Անկեղծ ասած՝ կարծում եմ, որ նրանք ավելի լավ աշխատանք կկատարեն։
– Ես հիասթափված չեմ Նեթանյահուից։ Մենք հիանալի հարաբերություններ ունենք։ Առանց Միացյալ Նահանգների Իսրայել չէր լինի։ Նեթանյահուն պետք է ավելի պատասխանատու լինի Լիբանանի նկատմամբ։
– Իմ գործարքում, եթե Իրանը միջուկային զենք ստանա, նրանք կպայթեցվեն։ Օբամայի գործարքում նրանց թույլատրվեց միջուկային զենք ունենալ։ Նեթանյահուն եկավ Վաշինգտոն և աղաչեց, նա աղաչեց Օբամային, որ այդ գործարքը [Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիր] չկնքի Իրանի հետ։ Օբաման Իրանի կողմից էր, այլ ոչ թե Իսրայելի, և նա կնքեց գործարքը։
– Իրանը նույնիսկ մեկ անգամ Թուրքիային կհարվածեր։ Ես երբեք դա չեմ հասկացել։ Ոչ ոք դա չի հասկանալու։ Սա է խնդիրը։ Նրանք լիովին իռացիոնալ մարդիկ են, և այդ մարդիկ հիմա գնացել են։ Կարծում եմ՝ Իրանն այժմ ունի ռացիոնալ ղեկավարություն։