Իրանի հետ գործարքը պետք է հաջող լինի, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ հանդիպմանը։
«Իրանի հետ մեր գործարքը կնքնված է։ Այն պետք է հաջող լինի»,- ասել է Թրամփը։
– Էմիրը հիանալի մարդ է, հարգված ամբողջ աշխարհում։ Վարչապետը նույնպես, բայց մենք նախ պետք է գործ ունենանք Էմիրի հետ։ Մենք մեր գործարքն արդեն կնքել ենք Իրանի հետ։ Այն պետք է հաջող լինի։ Այն անցնում է երկրորդ փուլ, որը, կարծում եմ, ավելի հեշտ կլինի։
– Ի դեպ, մենք որևէ գումար չենք ներդնում Իրանում։ Երեկ մի լուր տարածվեց։ Դա ծիծաղելի էր։ Մենք իրավունք ունենք մի օր գնալ և անել այն, ինչ ուզում եմ, կամ ինչ-որ մեկը ուզում է անել, բայց մենք որևէ գումար չենք ներդնում։ Մենք պարտավորություն չունենք որևէ գումար ներդնել Իրանում։
– Կատարը և Իրանը ցամաքային սահման ունեն, և որ դուք կարող եք քայլել մեկից մյուսը։ Դուք կռվել եք և մեծ քաջությամբ օգնել եք մեզ։ Դուք միշտ կլինեք իմ ընկերը (Թրամփը Կատարի Էմիրի մասին)։
– Ես երբեք չեմ հետաքրքրվել [Իրանի] ռեժիմի փոփոխությամբ, բայց կարծում եմ, որ դուք ռեժիմի փոփոխություն ունեք Իրանում։