ԱՄՆ-ի հետ համաձայնությունները կարևոր են պատերազմը դադարեցնելու և բանակցություններ սկսելու ճանապարհին. Փեզեշքիան


Իրանի նախագահը հաստատել է, որ Միացյալ Նահանգների հետ ձեռք բերված գործարքը դեռ վերջնական չէ: 


«Ձեռք բերված համաձայնությունները կարևոր են պատերազմը դադարեցնելու և բանակցություններ սկսելու ճանապարհին: Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է հնարավոր բոլոր սցենարներին: Իրանցի ժողովուրդը չի նվաստանալու:


Այս փոխըմբռնման հուշագիրը ամիսներ տևած երկխոսության և համառ ու հետևողական աշխատանքի արդյունք է: Եթե բոլոր դրույթները պատշաճ կերպով իրականացվեն, ապա մենք կարող ենք հպարտանալ այդ փաստաթղթով»,- նշել է նա: 


Մասուդ Փեզեշքիանն ընդգծել է՝ Միացյալ Նահանգները պետք է հարգի Իրանի իրավունքները, և համապատասխան դրույթները ևս ներառված են համաձայնագրում:

Դիտումների քանակ6

Leave a comment