Իրավապահներին կոչ եմ անում գնալ մինչև վերև, որովհետև բավարար չէ միայն ձերբակալել մի քանի տեղային «տասովշիկի»
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Մենք մեր ստացած քվեների տերերն ենք, մենք ստացել ենք խորհրդարանական մեծամասնություն, ստացել ենք 720 հազարից ավել քվե, տոկոսային ստացել ենք այնքան քվե, որը բավարար է միանձնյա Կառավարություն կազմելու համար: Ուզում եմ շնորհավորել բոլորիս ՀՀ-ում արդեն երրորդ անընդմեջ ազատ և արդար ընտրությունների համար»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Ռուբինյանը նշեց, որ ընտրակաշառք բաժանողները պետք է ձերբակալվեն. «Իրավապահ մարմիններին կոչ եմ անում գնալ մինչև վերև, որովհետև բավարար չէ միայն ձերբակալել մի քանի տեղային «տասովշիկների»: Ինձ համար ակնհայտ է, որ չէր կարող ուղղակի մի «տասովշիկ» զարթնել ու որոշել ընտրակաշառք բաժանել իր շենքի բնակիչներին, ակնհայտ է, որ այդ «տասովշիկին» այդ գումարները տվել են, ակնհայտ է, որ տալուց էլ հրահանգել ասել են, սա փողը, կգնաս ու կմուծես, որպեսզի ընտրեն մեզ: Պատախասնատվություն են կրում «Ուժեղ Հայաստան»-ը, «Հայաստան» դաշինքը և ԲՀԿ-ն, ակնհայտ է, որ այդ կուսակցությունների ղեկավարությունն է կազմակերպել ու ուղղորդել այդ ընտրակաշառքները, կոչ եմ անում իրավապահ մարմիններին բացահայտել այդ սխեման: Ի սկզբանե այդ ուժերի գրանցումը պետք է չեղյալ համարվեր, ոովհետև նրանք ընտրակաշառք էին բաժանում: Մեր ստացած ձայները լեգիտիմ են, և մենք ձևավորել ենք Կառավարություն»: