Սերունդների բախում և արժեքներ․ տեղի ունեցավ «Մեր Կարմիր Կանաչ տունը» ներկայացման առաջնախաղը
«ՀանդArt»
մշակութային
այգում
հունիսի
13-ին
և
14-ին
տեղի
ունեցավ
նոր «Մեր Կարմիր Կանաչ տունը» ներկայացման
առաջնախաղը։ Ընտանիքի,
սիրո
և
արվեստի
մասին
այս
տրագիկոմեդիայի
սցենարը
գրել է Տիգրան Գյուլումյանը, իսկ բեմադրել
է
Արթուր
Սարիբեկյանը։
Գլխավոր
դերերը
մարմնավորում
են
Ջուլիետա
Ստեփանյանը
և
Սամվել
Բաղինյանը,
հանդես
են
գալիս
նաև
Իշխան
Ղարիբյանը,
Արուս
Գրիգորյանը,
Անի
Պետրոսյանը
և
Տիգրան
Գյուլումյանը։
Ընտանիքը
կանգնած է բարդ իրավիճակի առաջ, զավակները՝ Արուսի և Իշխանի դերակատարները, փորձում
են տալ իրենց լուծումը, որը ծնողների սրտով չէ։ Լարված իրավիճակում հայտնվում է սկանդալային
լրագրողը՝ Անի Պետրոսյանի կերպարը, որը դառնում է նրանց հաջողության գրավականը։
Սա մի ներկայացում
է,
որտեղ
հումորը
թաքցնում
է
խորը
ցավը,
լռությունը
բացահայտում
է
չասված
խոսքերը,
իսկ
թվացյալ
սովորական
հարաբերությունները՝
մարդու
ամենաանձնական
զգացմունքները։
Բոլոր դերասանների խոսքով՝ ներկայացման մեջ քննվող թեմաներն արդիական են բոլոր ընտանիքների համար։ Ներկայացված խնդիրներն
ու
հարցերը
հատկապես
տարածված
են
հայկական
ընտանիքներում՝
հայրենիքը
լքելու
մտքեր,
պատերազմի
հետևանքներ,
սերունդների
բախում,
սեր
և
պատասխանատվություն։
Թատրոնի եզակի առանձնահատկություններից մեկն այն է, որ
խաղացանկում
ներառված
են
բացառապես
հայ
հեղինակների
ստեղծագործություններ՝
թե՛
ժամանակակից,
թե՛
դասական։
«Այսինքն՝
մեր
թատրոնը
միայն
հայերի
մասին
է»,
– նշեց
Գյուլումյանը։
Լրագրողների
հետ
զրույցում
դերասանները
շեշտեցին,
որ
նման
կազմի
հետ
աշխատելը
հաճույք
էր,
ուրախություն
և
մեծ
պատիվ,
և
նրանք
շնորհակալ
են
այս
թատրոնին
և
նրա
նոր
ձևաչափին՝
ջերմ
հանդիսատեսին,
որը
օգնեց
իրենց
միավորվել
և
միասին
հանդես
գալ։
Երկար
փորձեր, իմպրովիզներ ու արդեն հանդիսատեսը տեսնում է վերջնական տարբերակը ներկայացման։
Կազմը շեշտում է՝ ժամանակակից
խնդիրները
դիպչում
են
հանդիսատեսի
սրտին՝
նրանց
տալիս
մտորելու
առիթ,
թե
ինչպես
վարվել
բարդ
իրավիճակում։
Թատրոնի պրոդյուսեր Գյուլումյանը նաև նշեց, որ Հայկական
HandArt թատրոնը
դարձել
է
նոր
թատերական
շարժման՝
«նեո–նատուրալիզմի»
առաջին
ներկայացուցիչը
աշխարհում։
Նա
պատմեց,
որ
ամիսներ
առաջ՝
Միջազգային
թատերական
ֆորումում,
հայ
թատերագետ
Անուշ
Ասլաբեկյանը
ներկայացրել
էր
HandArt թատրոնի
գործունեության,
դրա
հայեցակարգի
և
առանձնահատկությունների
վերաբերյալ
իր
հետազոտությունը,
որը
միջազգային
լրատվամիջոցների
ուշադրությանն
էր
արժանացել։
Դրան
հաջորդել
էր
կազմակերպության
ղեկավարության
կոչը՝ արտոնագրել HandArt թատրոնը, քանի որ նրանց հետազոտությունը
ցույց
է
տվել,
որ
այս
հայկական
թատրոնը
եզակի
է
աշխարհում
իր
ձևաչափով
և
ոճով։
«Աշխարհում կան բազմաթիվ բացօթյա թատրոններ և ներկայացումների վայրեր։ Բայց մենք առաջինն
ու
միակն
ենք,
որ
ստեղծել
ենք
բացօթյա
թատրոն՝
մշտական
խաղացանկով»,
– ասաց
Գյուլումյանը՝
հավելելով,
որ
HandArt-ը
ճանաչվել
է
որպես
նոր
թատերական
շարժման՝
«նեո–նատուրալիզմի»
ներկայացուցիչ։