Ղարաբաղից տեղահանված 2970-ից ավելի ընտանիք արդեն գնել է տուն կամ բնակարան․ Տիգրան Խաչատրյան

Ղարաբաղից տեղահանված 2970-ից ավելի ընտանիք արդեն գնել է տուն կամ բնակարան․ Տիգրան Խաչատրյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«2023թ-ի սեպտեմբերից ի վեր այս ուղղությամբ Կառավարության կողմից իրականացված ծրագրերը թույլ են տվել ոչ միայն արդյունավետորեն կառավարել ճգնաժամը, այլև ստեղծել հուսալի նախադրյալներ հրատապ աջակցության սոցիալ-տնտեսական ինտեգրման անցում ապահովելու համա»,- այս մասին ԱԺ նիստում ասաց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով Ղարաբաղից տեղահանված հայրենակիցների աջակցության ծրագրին։

«2025թ. ինչպես նախորդ տարիների ընթացքում, Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների սոցիալ-տնտեսական ինտեգրման միջավայրը բարելավելու հարցերը շարունակում են մնալ կառավարության հիմնական առաջնահերթությունների թվում: Շարունակվել է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը։ Հետևել ենք ծրագրի իրականացման ընթացքին, ընդունել ենք որոշումներ ի հայտ եկած խնդիրներին արձագանքելու գործընթացի արագացմանն ուղղված փոփոխություն իրականացնելու նպատակով»,- նշեց նա։

Ըստ Տիգրան Խաչատրյանի՝ եթե ծրագրի մեկնարկը ենթադրում էր բնակարանի գնման համար սերտիֆիկատների տրամադրման որոշ հերթականություն, ապա 2025թ-ի հուլիսի 1-ից սերտիֆիկատների ստացման հնարավորությունը բացվեց ծրագրի պայամաններին բավարարող բոլոր ընտանքիների համար՝ անկախ ընտանիքի կազմից։

«2025թ․ ծրագրում իրականացված փոփոխությունների շրջանակում զգալիորեն ընդլայնվեց նաև այն բնակավայրերի  ցանկը, որտեղ բնակարան կամ տուն գնելու համար մեկ անձի հաշվով աջակցության  չափը սկզբնապես սահմանված 3 միիլոն դրամից բարձրացվեց և սահմանվեց 4 միլիոն դրամ»,-ասաց նա։

Խաչատրյանը հավելեց նաև, որ այս ուղղությամբ լավարկումները շարունակվելու  են. «Արդյունքում՝ 2026թ․ մայիսի 31-ի դրությամբ ծրագրի շրջանակներում հավաստագիր է տրամադրվել 6 հազար 444 ընտանիքիների, որոնցում ներառված են 26 հազար 432 մարդ: Ղարաբաղից տեղահանված 2970-ից ավելի ընտանիք արդեն գնել է տուն կամ բնակարան»,-ընդգծեց նա։

Խաչատրյանը ասաց, որ Կառավարության աջակցության շրջանակներում տեղահանված մեր հայրենակիցների գնած բնակարանների արժեքը կազմում  է շուրջ 48 միլիարդ դրամ:

 

Leave a comment