Անվճար նախապատրաստական դասընթացներ ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղում

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական hամալսարանի Կապանի մասնաճյուղը Կապանի լեռնահարստացման կոմբինատի հովանավորությամբ 2028 թվականի դիմորդների համար ԲՈՒՀ-ի ընդունելության ծրագրով կազմակերպում է երկամյա (2026-2027 և 2027-2028 ուստարիներ) անվճար նախապատրաստական դասընթացներ՝ «Ֆիզիկա» և «Մաթեմատիկա» առարկաներից:

Դասընթացներին կարող են մասնակցել ավագ և միջնակարգ  դպրոցների 11-րդ դասարանի սովորողները, ովքեր դպրոցն ավարտելուց հետո, որպես դիմորդներ, կդիմեն ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղ հանքարդյունաբերության մասնագիտություններով (այդ մասնագիտություններով մասնաճյուղին տարեկան հատկացվում են մեծ քանակությամբ անվճար տեղեր) :

Ընդունելության նախապատրաստական դասընթացները կանցկացնեն գիտական աստիճան և կոչում ունեցող բարձրակարգ մասնագետներն ու բարձր որակավորում ունեցող ուսուցիչները:

Դիմումներն ընդունվում են երկու փուլով (աշխատանքային օրերին, ժամը 1000-1600).

Առաջին փուլ՝  2026  թվականի հունիսի 15-ից մինչև հուլիսի 15-ը ներառյալ:

Երկրորդ փուլ՝ 2026 թվականի օգոստոսի 20-ից մինչև  օգոստոսի 31-ը ներառյալ:


Հասցե՝ ք. Կապան,  Բաղաբերդ 28,

ՀԱՊՀ Կապանի Մասնաճյուղ

Հեռ.       094993531, 

              094991077

Leave a comment