«Նախագահը հայտարարել է, որ համաձայնագիրը կներկայացվի ուրբաթ օրը։ Նա կարող է որոշել հրապարակել համաձայնագիրն ավելի վաղ, սակայն պաշտոնական արարողությունը լինելու է ուրբաթ օրը, և այս պահին նախագահը ցանկանում է հուշագիրը հրապարակել հենց այն ժամանակ», – ասել է Վենսը Fox News հեռուստաալիքի եթերում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ի, Իրանի և որպես միջնորդ հանդես եկող Պակիստանի պաշտոնատար անձինք հաստատել են Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնության ձեռքբերումը, որը կոչված է վերջ դնելու Մերձավոր Արևելքում պատերազմին։
Փաստաթղթի ստորագրման հանդիսավոր արարողությունը, ինչպես նախատեսվում է, տեղի կունենա Ժնևում հունիսի 19-ին։ Իրանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադիի խոսքով՝ 60-օրյա հրադադարի ընթացքում կողմերը քննարկելու են, ի թիվս այլ հարցերի, Թեհրանի միջուկային ծրագիրը, հունիսի 15-ից հայտարարվում է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային շրջափակման ավարտը, ինչպես նաև ռազմական գործողությունների անհապաղ և մշտական դադարեցումը բոլոր ճակատներում, ներառյալ Լիբանանը։ ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի հետ պատերազմը սկսել էին փետրվարի 28-ին։