Հունիսի 16-ի գիշերն ուկրաինական անօդաչու սարքերը հարձակվել են Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Պոլտավսկայա քաղաքի նավթամբարի վրա: Անօդաչու սարքի բեկորներն ընկել են, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Զոհեր չկան: Հրդեհի մարմանը մասնակցում է 32 մարդ և յոթ միավոր տեխնիկա։ Պոլտավսկայայի և Տրուդոբելիկովսկու միջև ընկած մայրուղին ժամանակավորապես փակվել է անօդաչու սարքի հարվածից հետո:
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի Կապոտնյա շրջանում տեղակայված նավթավերամշակման գործարանն է հրդեհվել անօդաչու սարքի հարձակումից հետո: Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հաստատել է, որ Մոսկվայի նավթավերամշակման գործարանը վնասվել է մայրաքաղաքի վրա հարձակված անօդաչու սարքերից մեկից։ Զոհեր չկան: