20:38 15.06.2026 (Թարմացված է: 20:39 15.06.2026)
Բաժանորդագրվել
Լճի մակարդակի բարձրացումը պայմանավորված է գետային ներհոսքով և առատ տեղումներով։
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Սևանա լճի մակարդակը 15 օրում բարձրացել է ռեկորդային տեմպերով։ Ֆեյսբուքյան էջում այս մասին գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«2026 թվականի հունիսի 1–15-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 11 սանտիմետրով»,– նշել է նա։
Սուրենյանն ընդգծել է` հունիսի առաջին կեսին գրանցված նման բարձրացում վերջին անգամ դիտվել էր ավելի քան երեք տասնամյակ առաջ՝ 1993 թվականին:
Լճի մակարդակի բարձրացումը պայմանավորված է գետային ներհոսքով և առատ տեղումներով։