https://arm.sputniknews.ru/20260615/hajastanum-krkin-artsiv-gvortsynker-zvoravarzhutjun-kanckacvi-pn-103530879.html
Հայաստանում կրկին «Արծիվ գործընկեր» զորավարժություն կանցկացվի. ՊՆ
Հայաստանում կրկին «Արծիվ գործընկեր» զորավարժություն կանցկացվի. ՊՆ
Sputnik Արմենիա
«Արծիվ գործընկեր» զորավարժությունը Հայաստանում անցկացվում է 2023 թվականից։ 15.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-15T21:38+0400
2026-06-15T21:38+0400
2026-06-15T21:38+0400
հայաստան
հհ պաշտպանության նախարարություն (պն)
զորավարժություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/986/99/9869943_0:85:1600:985_1920x0_80_0_0_f8946a225451c0cf5a97ac128b9478f9.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Հունիսի 17-25-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի ամենամյա դարձած «Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։Զորավարժությանը մասնակցելու են ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի (250 մասնակից), Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի ու Կանզասի ազգային գվարդիայի (58 մասնակից), Ֆրանսիայի (24 մասնակից), Հունաստանի (11 մասնակից) զինված ուժերի զինծառայողները:Զորավարժության ընթացքում կանցկացվեն խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստման և իրականացման վարժանքներ:Նշենք, որ «Արծիվ գործընկեր» զորավարժությունը Հայաստանում անցկացվում է 2023 թվականից։Յիշեցնենք` 2024 թվականի փետրվարին հայտնի դարձավ, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին:ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։ ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։ Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը:Իսկ սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։Կրեմլն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։2026 թվականի ապրիլին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ ՀԱՊԿ–ը կդիտարկի կազմակերպության կանոնադրության այն հոդվածի կիրառումը, որը կարգավորում է իր պարտավորությունները չկատարող անդամ երկրի նկատմամբ գործողությունները, քանի որ Հայաստանը անդամավճարները չի մուծել։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/986/99/9869943_88:0:1512:1068_1920x0_80_0_0_c081b93b42724591891c50ca5793c3a5.jpg.webp
հայաստան, հհ պաշտպանության նախարարություն (պն), զորավարժություններ
հայաստան, հհ պաշտպանության նախարարություն (պն), զորավարժություններ
«Արծիվ գործընկեր» զորավարժությունը Հայաստանում անցկացվում է 2023 թվականից։
Զորավարժությանը մասնակցելու են ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի (250 մասնակից), Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի ու Կանզասի ազգային գվարդիայի (58 մասնակից), Ֆրանսիայի (24 մասնակից), Հունաստանի (11 մասնակից) զինված ուժերի զինծառայողները:
Զորավարժության ընթացքում կանցկացվեն խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստման և իրականացման վարժանքներ:
««Արծիվ գործընկեր-2026» զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև ամրապնդել ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանման պատրաստվածությունը»,– ասված է հաղորդագրությունում:
Նշենք, որ «Արծիվ գործընկեր» զորավարժությունը Հայաստանում անցկացվում է 2023 թվականից։