Քննարկվել է գյուղատնտեսության պետական աջակցության ծրագրերի ընթացքը․ հանդիպում Շիրակի մարզում

Քննարկվել է գյուղատնտեսության պետական աջակցության ծրագրերի ընթացքը․ հանդիպում Շիրակի մարզում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյան հետ հունիսի 15-ին Շիրակի մարզպետի աշխատակազմում հանդիպում է ունեցել տնտեսվարողների հետ։

 

Հանդիպմանը քննարկվել են գյուղատնտեսության պետական աջակցության ծրագրերի ընթացքը, դրանցում մարզի գյուղացիական տնտեսությունների ընդգրկվածության ավելացմանն ու առաջիկա անելիքներին առնչվող հարցեր։

 

Նախարարի տեղակալը վստահեցրել է, որ նախարարությունը մշտապես կանգնած է գյուղացիների կողքին և նախարարության կողմից արդեն իսկ իրականացվում են երկու տասնյակի հասնող աջակցման ծրագրեր, որոնց նպատակն է մարզերում ապահովել գյուղատնտեսության կայուն զարգացումը։

 

Այնուհետև Տաթևիկ Սարգսյանը հանդիպել է համայնքների վարչական պատասխանատուների, գյուղատնտեսության բնագավառի ներկայացուցիչների հետ, քննարկել անելիքներն ու ներկայացրել նոր մշակվող նախագծի մանրամասները, պատասխանել ներկաների հարցերին։

Leave a comment