https://arm.sputniknews.ru/20260615/anvaver-e-tshanachvel-tsaghkadzvori-tshvopanughu-nkatmamb-haok-i-sepakanutjan-iravunqi-grancumy-103521171.html
Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու նկատմամբ ՀԱՕԿ-ի սեփականության իրավունքի գրանցումը
Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու նկատմամբ ՀԱՕԿ-ի սեփականության իրավունքի գրանցումը
Sputnik Արմենիա
Օլիմպիական կոմիտեն դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել։ 15.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-15T16:10+0400
2026-06-15T16:10+0400
2026-06-15T16:10+0400
ծաղկաձոր
https://cdn.am.sputniknews.ru/img/1553/06/15530666_0:94:1000:657_1920x0_80_0_0_0034a3869960f052f77c4ed766e4a7d1.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Վարչական դատարանն անվավեր է ճանաչել Ծաղկաձորի ճոպանուղու նկատմամբ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը՝ նշելով, որ դատարանը բավարարել է ներկայացված հայցը։Ըստ հաղորդագրության՝ 2005 թվականի դեկտեմբերի 29-ին Կադաստրի պետական կոմիտեն, Կոտայքի մարզպետի որոշման և համապատասխան պայմանագրի հիման վրա, ՀԱՕԿ-ի սեփականության իրավունքն էր գրանցել Ծաղկաձորում գտնվող ճոպանուղու տարածքի՝ 225,1 հա մակերեսով պետական սեփականություն հանդիսացող հողամասի նկատմամբ։«Դատարանն արձանագրել է, որ խնդրո առարկա հողամասը «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միությանը տրամադրվել է «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-199-Ն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, ուստի նշված օրենքի 23-րդ հոդվածի ուժով չէր կարող համարվել, որ այդ հողամասի նկատմամբ առաջացել է նշված կազմակերպության սեփականության իրավունքը»,- հայտնում են դատախազությունից։Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կողմից վերաքննիչ բողոք է ներկայացվել։Հիշեցնենք, որ դեռ 2019թ․ այն ժամանակվա Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հայտնել էր, որ պատրաստվում է առաջարկել կառավարությանը Ծաղկաձորի ճոպանուղու կառավարումը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից համայնքին, Զբոսաշրջության պետական կոմիտեին կամ այլ մարմնի հանձնելու մասին:Հավելենք, որ 2026–ի ապրիլի 12–ին հայտնի դարձավ, որ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան դիմել է դատարան՝ պահանջելով դադարեցված ճանաչել Գագիկ Ծառուկյանի՝ որպես Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահի լիազորությունները։ Ապրիլի 15–ին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ Գագիկ Ծառուկյանն այլևս իրավունք չունի հավակնելու Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնին, քանի որ լրանում է նրա 70–ամյակը։
ծաղկաձոր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1553/06/15530666_0:0:1000:750_1920x0_80_0_0_ba73449494d597e86eddaf1525a1018a.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ծաղկաձոր
Բաժանորդագրվել
Օլիմպիական կոմիտեն դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել։
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Վարչական դատարանն անվավեր է ճանաչել Ծաղկաձորի ճոպանուղու նկատմամբ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը՝ նշելով, որ դատարանը բավարարել է ներկայացված հայցը։
Ըստ հաղորդագրության՝ 2005 թվականի դեկտեմբերի 29-ին Կադաստրի պետական կոմիտեն, Կոտայքի մարզպետի որոշման և համապատասխան պայմանագրի հիման վրա, ՀԱՕԿ-ի սեփականության իրավունքն էր գրանցել Ծաղկաձորում գտնվող ճոպանուղու տարածքի՝ 225,1 հա մակերեսով պետական սեփականություն հանդիսացող հողամասի նկատմամբ։
«Դատարանն արձանագրել է, որ խնդրո առարկա հողամասը «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միությանը տրամադրվել է «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-199-Ն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, ուստի նշված օրենքի 23-րդ հոդվածի ուժով չէր կարող համարվել, որ այդ հողամասի նկատմամբ առաջացել է նշված կազմակերպության սեփականության իրավունքը»,- հայտնում են դատախազությունից։
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կողմից վերաքննիչ բողոք է ներկայացվել։
Հիշեցնենք, որ դեռ 2019թ․ այն ժամանակվա Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հայտնել էր, որ պատրաստվում է առաջարկել կառավարությանը Ծաղկաձորի ճոպանուղու կառավարումը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից համայնքին, Զբոսաշրջության պետական կոմիտեին կամ այլ մարմնի հանձնելու մասին:
Հավելենք, որ 2026–ի ապրիլի 12–ին հայտնի դարձավ, որ
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան դիմել է դատարան՝ պահանջելով դադարեցված ճանաչել Գագիկ Ծառուկյանի՝ որպես Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահի լիազորությունները։ Ապրիլի 15–ին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ
Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ Գագիկ Ծառուկյանն այլևս իրավունք չունի հավակնելու Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնին, քանի որ լրանում է նրա 70–ամյակը։