Բույքմեյքերական ընկերություններն ամեն ամիս հաշվետվություն կներկայացնեն. նախագիծ
Պետական եկամուտների կոմիտեն առաջարկել է շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի եւ բուքմեյքերական գործունեության կազմակերպիչների կողմից վերահսկող մարմին իրենց գործունեության վերաբերյալ ամսական հաշվետվություններ ներկայացնելու կարգը, ժամկետները, բովանդակությունը եւ ձեւը հաստատելու մասին նոր նախագիծ։
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրված նախագծով առաջարկվող կարգավորումներն ապահովում են Օրենքով նախատեսված լիազորությունների իրականացումը եւ ենթաօրենսդրական մակարդակում ամրագրում են հաշվետվությունների ներկայացման կարգի, ժամկետների, բովանդակության եւ ձեւի վերաբերյալ միասնական, համակարգված և արդիականացված իրավակարգավորումներ։
Նախագծի ընդունումը հնարավորություն կտա` ապահովել վերահսկող մարմնի կողմից ոլորտի նկատմամբ շարունակական եւ ռիսկահենք վերահսկողության իրականացում, ստանալ կազմակերպիչների գործունեության վերաբերյալ համադրելի եւ միասնական ձևաչափով տեղեկատվություն, բարձրացնել ոլորտի թափանցիկության եւ հաշվետվողականության մակարդակը, ապահովել խաղային գործունեության ոլորտում պետական քաղաքականության մշակման եւ իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվական բազայի ձևավորումը ստեղծել իրավական եւ գործնական նախադրյալներ վերահսկողական միջոցառումների արդյունավետ իրականացման համար։
Նախագծի ընդունումը կհանգեցնի խաղային գործունեության ոլորտում պետական վերահսկողության արդյունավետության բարձրացման, օրենսդրական կարգավորումների գործնական կիրառելիության ապահովման եւ վերահսկողական գործառույթների իրականացման համար անհրաժեշտ իրավական հիմքերի ձևավորման։ Ի դեպ, որ հաշվետու ժամանակահատված է համարվում յուրաքանչյուր ամիս եւ հաշվետվությունները վերահսկող մարմին է ներկայացվում մինչև հաշվետու յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ: