Ծաղկաձորի ճոպանուղուն հարակից շուրջ 225 հա տարածքը կվերադարձվի պետությանը. հայցը բավարարվել է


Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղուն հարակից մոտ 225 հեկտար տարածքի նկատմամբ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի սեփականության իրավունքի պետական գրանցումը: Վարձակալության պայմանագիրը կնքվել է Կոտայքի մարզպետի և միության նախագահ Գագիկ Ծառուկյանի միջև: Դատարանի որոշմամբ՝ ավելի քան 36 միլիարդ դրամ արժողությամբ տարածքը կվերադարձվի պետությանը, քանի որ խախտվել է Հողային օրենսգրքով սահմանված ժամկետը: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն վերաքննիչ բողոք է ներկայացրել։


Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում:

Դիտումների քանակ14

Leave a comment