ՀՀ-ն իշխանությունները սխալ կանեն՝ հույսը դնելով միայն Արևմուտքի օգնության վրա. Նարիշկին

https://arm.sputniknews.ru/20260615/hh-n-ishkhanutjunnery-skhal-kanen-hujsy-dnelvov-miajn-arevmutqi-ognutjan-vra-narishkin-103520057.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0f/103518550_92:0:2821:2047_1920x0_80_0_0_fb3c25336ae849c984926e0a4f9f49e8.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սերգեյ նարիշկին, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, եվրամիություն, արևմուտք

սերգեյ նարիշկին, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, եվրամիություն, արևմուտք

Բաժանորդագրվել

Ռուսական արտաքին հետախուզության ղեկավարը հույս ունի, որ Երևանը ռացիոնալ քաղաքականություն կվարի։

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Հայաստանի իշխանությունները սխալ կգործեն, եթե կենտրոնանան բացառապես Արևմուտքի աջակցության վրա։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։

«Եթե Հայաստանի ղեկավարությունը կենտրոնանա բացառապես Արևմուտքի որևէ օգնության, աջակցության վրա, ապա, իհարկե, սխալ կգործի, և այդ դեպքում իրավիճակը երկրում կբարդանա։ Իհարկե, երկրի տնտեսական զարգացման համար կառաջանան լրացուցիչ խոչընդոտներ և դժվարություններ», – ասել է նա։

Այնուամենայնիվ, ծառայության ղեկավարը հույս է հայտնել, որ Հայաստանի ղեկավարությունը ողջամիտ կվարվի։

Ավելի վաղ Կրեմլը հայտարարել էր, որ Եվրամիության հետ ինտեգրվելու Հայաստանի ձգտումը նրա ինքնիշխան իրավունքն է, սակայն Երևանը չի կարող և չպետք է իրագործի այդ քաղաքականությունը ԵԱՏՄ երկրների հաշվին:

Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Հայաստանը պետք է հնարավորինս շուտ կողմնորոշվի կա՛մ ԵՄ-ի անդամակցության, կա՛մ ԵԱՏՄ-ին հետագա մասնակցության հարցում՝ հնարավոր համարելով «կիրթ ապահարզանի» հնարավորությունը: Նրա խոսքով՝ այդ հարցով կարելի էր հանրաքվե անցկացնել։
Իր հերթին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին հայտարարել էր, որ հանրապետությունը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ հանրաքվեի անցկացումը հնարավոր է միայն «օբյեկտիվ անհրաժեշտության» առաջացման դեպքում:
Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտնել էր, որ Հայաստանում աշխատանքներ են տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ: Նրա խոսքով, եթե Հանրապետությունը սկսի փոխել տեխնիկական կանոնակարգերը եվրոպական պահանջներին համապատասխան, դա որոշակի ռիսկեր կստեղծի ԵԱՏՄ-ի համար:
Մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում միավորման անդամ պետությունների ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում, մասնավորապես, ընդգծեցին Հայաստանի հետագա ինտեգրման հարցում հնարավորինս շուտ կողմնորոշվելու անհրաժեշտությունը: Գագաթնաժողովի արդյունքներով Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ ԵԱՏՄ-ից հանրապետության դուրս գալը կարող է հանգեցնել ՀՆԱ-ի մոտ 14 %-ի կորստի:

Leave a comment