Ալիևը Շուշիում անցկացվող համաժողովի մասնակիցներին հղված ուղերձում հիշատակել է «Զանգեզուրի միջանցքը»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուղերձ է հղել Շուշիում անցկացվող՝ «Տարածաշրջանային ներդրումը գլոբալ անվտանգության գործում. խաղաղության կառուցումը Հարավային Կովկասում» թեմայով միջազգային համաժողովի մասնակիցներին։ Այս մասին հայտնում է Apa լրատվական գործակալությունը:

«Անցյալ տարի Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների միջև Համատեղ հռչակագրի ստորագրումը, ինչպես նաև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը լիովին փոխել են իրավիճակը Հարավային Կովկասում։ Այս առումով, իրագործվող «Զանգեզուրի միջանցք» կկապի Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի տարածաշրջանի հետ, ինչպես նաև կդառնա Միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը»,-ասել է Ալիևը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment