Թեհրանը սպասվող խաղաղության համաձայնությունների մասին հայտարարություն է տարածել

Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ համաձայնեցվել է կարևոր հուշագրի տեքստը, որի պաշտոնական ստորագրումը նախատեսվում է ուրբաթ օրը՝ Շվեյցարիայում։

Բարձրաստիճան դիվանագետը նաև հայտնել է տարածաշրջանային անվտանգության ոլորտում սպասվող կարևոր փոփոխությունների մասին։ Նրա խոսքով՝ արդեն այսօր երեկոյան կհայտարարվի պատերազմի և ռազմական գործողությունների անհապաղ ու մշտական դադարեցման մասին մի շարք ուղղություններով, այդ թվում՝ Լիբանանում։

Բացի այդ, Իրանի ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ այսօրվանից մեկնարկում է ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ կիրառվող ծովային շրջափակման աստիճանական ավարտի գործընթացը։

Ղարիբաբադին ընդգծել է, որ այս քայլերը կարող են նպաստել տարածաշրջանում լարվածության նվազեցմանը և նոր քաղաքական գործընթացների մեկնարկին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment