Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը հայտարարել է 16 տարեկանից փոքր երեխաների համար սոցիալական ցանցերի օգտագործման լիակատար արգելքի մասին։
«Ես պարզապես այլևս չեմ կարողանում դիմանալ։ Այսպիսով, մենք երեխաներին վերադարձնում ենք իրենց մանկությունը», – նշել է Սթարմերը։
Վարչապետի խոսքով՝ սոցիալական ցանցերը «երեխաներին դժբախտ են դարձնում», նպաստում են ծաղրին և «նախատեսված են կախվածություն առաջացնելու համար»։ Նա հայտարարել է, որ կառավարությունը մտադիր է օրենսդրություն ընդունել մինչև 2026 թվականի Սուրբ Ծնունդը, իսկ արգելքը ուժի մեջ կմտնի 2027 թվականի գարնանը։
Սթարմերը նշել է, որ այս որոշումը կհանդիպի աշխարհի ամենահզոր տեխնոլոգիական ընկերությունների զգալի դիմադրությանը, բայց նա վստահ է, որ Միացյալ Թագավորությունը կհաղթի։