Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան և Ֆրանսիան ողջունել են Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված համաձայնությունը։
AFP-ի փոխանցմամբ՝ երկրների առաջնորդները համատեղ հայտարարության մեջ նշել են, որ պատրաստ են քննարկել Թեհրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների վերացման հնարավորությունը, եթե Իրանը կատարի իր միջուկային ծրագրի վերաբերյալ հստակ և ստուգելի պարտավորությունները։
Նրանք նաև հայտարարել են, որ մտադիր են համագործակցել ԱՄՆ-ի, Իրանի և Միջազգային ատոմային էներգիայի գործակալություն (ՄԱԳԱՏԷ)-ի հետ՝ կանխելու համար Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը։