https://arm.sputniknews.ru/20260615/hajastany-voghjunum-e-irani-ev-amn-i-mijev-dzerq-bervats-hamadzajnutjuny-pashinjan-103509844.html
Հայաստանը ողջունում է Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված համաձայնությունը. Փաշինյան
Հայաստանը ողջունում է Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված համաձայնությունը. Փաշինյան
Sputnik Արմենիա
Փաշինյանը հույս է հայտնել, որ այս իրադարձությունը ճանապարհ կհարթի դեպի համապարփակ և տևական խաղաղություն ողջ Մերձավոր Արևելքում: 15.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-15T11:33+0400
2026-06-15T11:33+0400
2026-06-15T11:37+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
համաձայնագիր
պակիստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/1c/72835320_0:142:1600:1042_1920x0_80_0_0_0833f1c7ac05e0b9e3c9ca23bafe754f.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Հայաստանը ողջունում է Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագիր կնքելու որոշումը։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X սոցիալական ցանցի իր էջում։Ինչպես հայտնել ենք, ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնություն է ձեռք բերվել, փաստաթղթի ստորագրման պաշտոնական արարողությունը տեղի կունենա հունիսի 19-ին Շվեյցարիայում։ Երկու կողմերն էլ հայտարարել են բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, ռազմական գործողությունների անհապաղ և մշտական դադարեցման մասին։Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Իրանն էլ պատասխան հարվածներ հասցրեց Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։Մերձավոր Արևելքում իրավիճակը կրկին սրվեց այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թեհրանին մեղադրեց բանակցությունները ձգձգելու մեջ և հրամայեց հարձակում սկսել: Էսկալացիայի պատճառ դարձավ Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ռազմական ուղղաթիռի կործանումը։ Հունիսի 11-ի գիշերը ԱՄՆ-ն Իրանի ուղղությամբ արձակեց 49 Tomahawk թևավոր հրթիռ, Թեհրանն ի պատասխան հարվածեց տարածաշրջանում ամերիկյան ռազմակայաններին, ինչպես նաև փակեց Հորմուզի նեղուցը լցանավերի և առևտրային նավերի համար:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
պակիստան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/1c/72835320_89:0:1513:1068_1920x0_80_0_0_8a8d4c45ff9f428c598f794e51efc0b7.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, ամն, համաձայնագիր, պակիստան
իրանի իսլամական հանրապետություն, ամն, համաձայնագիր, պակիստան
Փաշինյանը հույս է հայտնել, որ այս իրադարձությունը ճանապարհ կհարթի դեպի համապարփակ և տևական խաղաղություն ողջ Մերձավոր Արևելքում:
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Հայաստանը ողջունում է Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագիր կնքելու որոշումը։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X սոցիալական ցանցի իր էջում։
Մերձավոր Արևելքում իրավիճակը կրկին սրվեց այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թեհրանին մեղադրեց բանակցությունները ձգձգելու մեջ և հրամայեց հարձակում սկսել: Էսկալացիայի պատճառ դարձավ Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ռազմական ուղղաթիռի կործանումը։ Հունիսի 11-ի գիշերը ԱՄՆ-ն Իրանի ուղղությամբ արձակեց 49 Tomahawk թևավոր հրթիռ, Թեհրանն ի պատասխան հարվածեց տարածաշրջանում ամերիկյան ռազմակայաններին, ինչպես նաև փակեց Հորմուզի նեղուցը լցանավերի և առևտրային նավերի համար: