Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկի երկրամասում անտառային հրդեհները տեղի բնակիչներին ստիպել են գազային դիմակներ կրել, հայտնել է «ՌԵՆ ՏՎ»-ն։
Սոցիալական ցանցերի կադրերը ցույց են տալիս տարածաշրջանում տիրող իրավիճակը։ Օդը լցված է այրվող անտառներից եկող ծխով։ Լեսոսիբիրսկում մի տղամարդ սոցիալական ցանցերի աստղ է դարձել՝ իր ընտանի կենդանուն գազային դիմակով զբոսանքի տանելով։ Սակայն կենդանին որևէ պաշտպանություն չունի։
Կրասնոյարսկի երկրամասում անտառային հրդեհների դեմ պայքարին մասնակցում է ավելի քան հազար մարդ, հայտնել է Անտառների դաշնային պաշտպանությունը։
Հունիսի 10-ից տարածաշրջանում արտակարգ դրություն է հայտարարվել։ Հունիսի 14-ի դրությամբ տարածաշրջանում մարվում է 49 անտառային հրդեհ։ Հրդեհները առաջացել են կայծակի ակտիվությունից։