Կիևի վրա զանգվածային հարձակում․ կան զոհեր ու երկու տասնայկ վիրավորներ, Կիևո-Պեչորյան մայրավանքում մեծ հրդեհ

Երկուշաբթի առավոտյան Կիևի վրա  զանգվածային հարձակման հետևանքով զոհվել է չորս մարդ, ևս 25 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ երկու երեխա։

«Կիևի զանգվածային հրթիռակոծությունը շարունակվում է։ Արձանագրվել են նոր արձակումներ։ Ընդհանուր առմամբ այս պահին արձանագրվել է առնվազն 16 վնասված վայր։ Մնացեք ապաստարաններում»։ — գրել է նա տելեգրամում։

«Այս պահին տեղեկություն կա երեք տուժածի մասին։ Մի քանի վայրերում մարդկանց օգնություն ցուցաբերելը դժվարացած է», — ավելացրել է Տկաչենկոն։

Նրա տվյալներով՝ հարձակման հետևանքով Կիևո-Պեչորյան մայրավանքը լուրջ վնասներ է ստացել։

«Օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ Մայրավանքի տարածքում վնասները էական են, կա լուրջ հրդեհ։ Ռուսները ԳԻՏԱԿՑՎԱԾ հարված են հասցրել քրիստոնեական խոշորագույն սրբավայրերից մեկի սրտին», — ավելացրել է Տկաչենկոն։

Leave a comment