ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնություն է ձեռք բերվել

Բաժանորդագրվել

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնություն է ձեռք բերվել, փաստաթղթի ստորագրման պաշտոնական արարողությունը տեղի կունենա հունիսի 19-ին Շվեյցարիայում, հայտարարել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը երեկ ուշ երեկոյան։

«Երկու կողմերն էլ հայտարարել են բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, ռազմական գործողությունների անհապաղ և մշտական դադարեցման մասին»,- հայտնել է Շահբազ Շարիֆը:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ավելի ուշ սոցցանցային գրառմամբ հաստատել է Իրանի հետ գործարքի կնքումը և հայտարարել Հորմուզի նեղուցի շրջափակումը վերացնելու մասին

«Աշխարհի նավեր, գործի գցեք ձեր շարժիչները: Թող նավթը հոսի»,-գրել է նա:

Leave a comment