Քննարկվել է գնման գործընթացին առնչվող օրենսդրական նախաձեռնությունը

Քննարկվել է գնման գործընթացին առնչվող օրենսդրական նախաձեռնությունը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի է ունեցել հունվարի 14-ին: Այն վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը: Այս մասին հայտնում են ԱԺ-ից:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած ««Գնումների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Այն ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը:

Առաջարկվում է գնման գործընթացի շրջանակում պատվիրատուի եւ գնահատող հանձնաժողովի գործողությունների (անգործության) ու որոշումների բողոքարկման դեպքում չկասեցնել գնման գործընթացը, եթե տվյալ գործընթացի հրավերը պարունակել է տեղեկություն գործընթացը հանրային կամ պաշտպանության եւ ազգային անվտանգության շահերի ապահովման նպատակով կազմակերպված լինելու մասին:

Նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն: Առաջարկվել է հարցն ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:

Leave a comment