Քաղաքականություն
14.06.2026 | 21:50
Թիվ 12/13, 10/51 և 36/65 ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչումը չի ազդում ընտրությունների արդյունքների վրա։ Այս մասին նիստի ժամանակ հայտարարեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը` ընթերցելով ԿԸՀ որոշման նախագիծը։
Հայտարարությունը դժգոհություն առաջացրեց նիստին ներկա ընդդիմադիր կուսակցությունների լիազոր ներկայացուցիչների շրջանում։
ԲՀԿ ներկայացուցիչ Իվետա Տոնոյանը հայտարարեց. «Դուք խոչընդոտում եք ՀՀ-ում ժողովրդավարության կայացմանը, Ձեր իշխանությունների հռչակած ժողովրդավարության կայացմանը»:
Դրանից հետո ԲՀԿ լիազոր ներկայացուցիչները լքեցին նիստերի դահլիճը։
Հանձնաժողովը շարունակեց իր աշխատանքը։ Հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ընթերցեց որոշման եզրափակիչ մասը, ինչի կողմ քվեարկեցին ԿԸՀ բոլոր անդամները․ «ԿԸՀ-ն որոշում է՝ 2026 թվականի հունիսի 7-ին կայացած ընտրությունների նախապատրաստման և քվեարկության ընթացքում տեղի չեն ունեցել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքների վրա»։