https://arm.sputniknews.ru/20260614/nakhagahy-huzvel-e-ushakvovy-putini-ev-trampi-herakhvosazrujci-manramasnery-bacahajtel-103498636.html
«Նախագահը հուզվել է». Ուշակովը Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի մանրամասները բացահայտել
«Նախագահը հուզվել է». Ուշակովը Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի մանրամասները բացահայտել
Sputnik Արմենիա
Ամենահրատապ միջազգային հարցերից բացի, ՌԴ և ԱՄՆ նախագահները քննարկել են ռուս-ամերիկյան հարաբերությունների վիճակը և երկու երկրների ներկայացուցիչների միջև հետագա… 14.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-14T21:29+0400
2026-06-14T21:29+0400
2026-06-14T21:30+0400
վլադիմիր պուտին
դոնալդ թրամփ
իրանի իսլամական հանրապետություն
ամն
ռուսաստան
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/10/92426124_0:0:3164:1781_1920x0_80_0_0_e0f7d4168ee86ee51f4bd426de8dd68c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի– Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է, որ Վաշինգտոնը մոտ է Իրանի հետ համաձայնագրի կնքմանը, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել օգտագործել իր ազդեցությունը Կիևի և եվրոպացի գործընկերների վրա՝ ուկրաինական կարգավորման առաջխաղացման համար։ Այս հարցերն են եղել 2 առաջնորդների հեռախոսազրույցի կենտրոնական թեմաները, հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի։Ուշակովի խոսքով՝ Թրամփը Ռուսաստանի նախագահին տեղեկացրել է Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունների ընթացքի մասին և նշել, որ կողմերը մոտ են համաձայնության հասնելուն։ Ամերիկացի առաջնորդը հույս ունի, որ բանակցային գործընթացի արդյունքները կհրապարակվեն մոտ ապագայում։Իր հերթին Պուտինը գոհունակություն է հայտնել, որ ճգնաժամը, որը կարող է հանգեցնել տարածաշրջանում լայնածավալ անկայունության, վերահսկողության տակ է վերցվում։ Թրամփը նաև շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին իրավիճակի լուծման առաջարկների որոնման գործում իր ներգրավվածության համար։ Առաջնորդները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ շարունակել աշխատանքը իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ։Զգալի ուշադրություն է դարձվել նաև ուկրաինական հակամարտությանը։ Ուշակովի խոսքով՝ Թրամփը կրկին ընդգծել է ռազմական գործողությունները դադարեցնելու անհրաժեշտությունը և հայտարարել է, որ մտադիր է օգտագործել իր լիազորությունները բանակցային գործընթացը առաջ մղելու համար։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/10/92426124_241:0:2970:2047_1920x0_80_0_0_f81c547693fdca58760f12520bbc1d4d.jpg.webp
վլադիմիր պուտին, դոնալդ թրամփ, իրանի իսլամական հանրապետություն, ամն, ռուսաստան, ուկրաինա
վլադիմիր պուտին, դոնալդ թրամփ, իրանի իսլամական հանրապետություն, ամն, ռուսաստան, ուկրաինա
Ամենահրատապ միջազգային հարցերից բացի, ՌԴ և ԱՄՆ նախագահները քննարկել են ռուս-ամերիկյան հարաբերությունների վիճակը և երկու երկրների ներկայացուցիչների միջև հետագա շփումների հեռանկարները։
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի– Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է, որ Վաշինգտոնը մոտ է Իրանի հետ համաձայնագրի կնքմանը, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել օգտագործել իր ազդեցությունը Կիևի և եվրոպացի գործընկերների վրա՝ ուկրաինական կարգավորման առաջխաղացման համար։ Այս հարցերն են եղել 2 առաջնորդների հեռախոսազրույցի կենտրոնական թեմաները, հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի։
Ուշակովի խոսքով՝ Թրամփը Ռուսաստանի նախագահին տեղեկացրել է Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունների ընթացքի մասին և նշել, որ կողմերը մոտ են համաձայնության հասնելուն։ Ամերիկացի առաջնորդը հույս ունի, որ բանակցային գործընթացի արդյունքները կհրապարակվեն մոտ ապագայում։
Իր հերթին Պուտինը գոհունակություն է հայտնել, որ ճգնաժամը, որը կարող է հանգեցնել տարածաշրջանում լայնածավալ անկայունության, վերահսկողության տակ է վերցվում։ Թրամփը նաև շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին իրավիճակի լուծման առաջարկների որոնման գործում իր ներգրավվածության համար։ Առաջնորդները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ շարունակել աշխատանքը իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ։
Զգալի ուշադրություն է դարձվել նաև ուկրաինական հակամարտությանը։ Ուշակովի խոսքով՝ Թրամփը կրկին ընդգծել է ռազմական գործողությունները դադարեցնելու անհրաժեշտությունը և հայտարարել է, որ մտադիր է օգտագործել իր լիազորությունները բանակցային գործընթացը առաջ մղելու համար։