Պուտինը զանգել է Թրամփին. ինչ են քննարկել. մանրամասներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 14-ին հեռախոսազրույց են ունեցել։ Այդ մասին հայտնել է Կրեմլը։

Հաղորդվում է, որ Պուտինը շնորհավորել է Թրամփին 80-ամյակի առթիվ։ Կրեմլի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ Թրամփը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի համար և նշել, որ Պուտինը եղել է առաջին օտարերկրյա առաջնորդը, ով այս օրը զանգահարել է իրեն։

Ուշակովի փոխանցմամբ՝ զրույցի ընթացքում Թրամփը կրկին հանդես է եկել Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման օգտին։

Նա նաև հայտնել է Պուտինին, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնության հասնելու գործընթացը մոտ է ավարտին և կարող է հրապարակվել արդեն այսօր։

Կրեմլի տվյալներով՝ Պուտինը զրույցի ընթացքում անդրադարձել է նաև Հոլոքոստի թեմային՝ նշելով, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին չպետք է մոռանա այդ ողբերգության մասին։

Leave a comment