19:01 14.06.2026 (Թարմացված է: 19:05 14.06.2026)
Բաժանորդագրվել
Նախագահի այցը կրում է անձնական բնույթ և վաղուց էր պլանավորված։
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից: Տեղեկությունը հայտնում է 2-րդ նախագահի գրասենյակը։
Նշվում է, որ այցը կրում է անձնական բնույթ, վաղուց պլանավորված էր և հետաձգվել էր նախընտրական խիտ գրաֆիկի պատճառով:
«Նախագահի նախկին բազմաթիվ այցերի մասին երբեք նախապես տեղեկատվություն չենք տրամադրել՝ դրանց մասնավոր բնույթի պատճառով: Սակայն, հաշվի առնելով ընդդիմության ներկայացուցիչների այցերի վերաբերյալ իշխանությունների կողմից վերջերս տարածվող կեղծիքները, հարկ ենք համարում հանրությանը զերծ պահել իշխանական կեղծիքների սպասվելիք չափաբաժնից»,–ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ԱԺ ընտրություններից հետո ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին արգելեցին դուրս գալ երկրից` նրա նկատմամբ նոր քրեական հետապնդում հարուցելով։