Փաշինյանը շնորհավորել է Թրամփին
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին : Նա այսօր նշում է իր ծննդյան 80-ամյակը։
«Ծնունդդ շնորհավոր, մեծ առաջնորդ և սիրելի բարեկամ Դոնալդ Թրամփ։ Ձեր ուժեղ առաջնորդությունն ու համարձակ տեսլականը շարունակում են Ամերիկան մեծ դարձնել նորից։
Մենք բարձր ենք գնահատում այն դերը, որ դուք ունեցել եք օգոստոսի 8-ի պատմական խաղաղության գագաթնաժողովում։
Անհամբեր սպասում ենք ձեր վարչակազմի հետ էլ ավելի պատմական գործարքների կնքմանը»,- գրել է Փաշինյանը X սոցիալական հարթակում։