Գյումրիի ռուսական ռազմաբազայում նշել են Ռուսաստանի օրը
Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայում Ռուսաստանի օրվա առթիվ անցկացվել է բաց դռների օր, որի շրջանակում այցելուներին ներկայացվել են ռազմական տեխնիկա, կազմակերպվել են համերգային ծրագիր, դաշտային խոհանոցի աշխատանք և տարբեր ինտերակտիվ միջոցառումներ։
Ռազմաբազայի տարածքում ցուցադրվել են զրահամեքենաներ և հատուկ նշանակության տեխնիկա, իսկ հյուրերը հնարավորություն են ունեցել ծանոթանալ դրանց բնութագրերին ու նշանակությանը։
Տոնական միջոցառման ընթացքում հնչել են հայրենասիրական երգեր, իսկ դաշտային խոհանոցում այցելուներին հյուրասիրել են զինվորական շիլա և ռուսական ավանդական խոհանոցի ուտեստներ։
Միջոցառմանը մասնակցել են Գյումրու բնակիչներ, ռազմաբազայի զինծառայողներ և նրանց ընտանիքների անդամները։
Միջոցառման մասին տեղեկությունը տարածել է Հայաստանում ՌԴ դեսպանատունը։