https://arm.sputniknews.ru/20260614/ynddimadir-3-uzher-kvoch-en-anum-ajsor-havaqvel-kyh-shenqi-mvot-ev-bvoghvoqi-dzajn-bardzracnel–103483709.html
Ընդդիմադիր 3 ուժեր կոչ են անում այսօր հավաքվել ԿԸՀ շենքի մոտ և բողոքի ձայն բարձրացնել
Ընդդիմադիր 3 ուժեր կոչ են անում այսօր հավաքվել ԿԸՀ շենքի մոտ և բողոքի ձայն բարձրացնել
Sputnik Արմենիա
Ընդդիմադիրները պատրաստվում են միասնական պայքարել ԱԺ ընտրություններում արձանագրված ապօրինությունների դեմ։ 14.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-14T13:05+0400
2026-06-14T13:05+0400
2026-06-14T13:06+0400
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
«ուժեղ հայաստան» կուսակցություն
«հայաստան» դաշինք
բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ)
ազգային ժողովի ընտրություններ
վերահաշվարկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0c/103440842_0:0:2560:1441_1920x0_80_0_0_b82a218cf3dd977288dc0b24059f486a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Հայաստանում ԱԺ ընտրություններին մասնակցած երեք ընդդիմադիր ուժերը հանրությանը կոչ են անում այսօր` ժամը 17.30–ից հավաքվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ։ Այս մասին հայտարարություններ են տարածել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» դաշինքները։Նշենք` երեկ Վարչական դատարանը մերժեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հայցերն ընդդեմ ԿԸՀ–ի 2 որոշման։ ԲՀԿ–ն 2 հայց էր ներկայացրել վարչական դատարան՝ վիճարկելու ԿԸՀ-ի այն որոշումները, որոնցով երկու ընտրատեղամասերում անվավեր էին ճանաչվել քվեարկության արդյունքները, որի հետևանքով ԲՀԿ–ն կորցրել էր ավելի քան 200 ձայն։Վարչական դատարանի որոշումից հետո ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտնեց, որ իրենք բոլորին կոչ են անում հունիսի 14–ին ժամը 17.30–ին հավաքվել ԿԸՀ–ի մոտ։Քիչ առաջ «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի 2-րդ համար, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը տեսանյութ հրապարակեց և հայտնեց, որ այսօր` 18.00–ին «Հայաստան» դաշինքը ևս իր բողոքի ձայնը կբարձրացնի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ, և կպահանջի որպեսզի ԿԸՀ–ն առաջնորդվի օրենքներով և Սահմանադրությամբ։«Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ունի 2 ընտրություն՝ կամ առաջնորդվել այս հանցագործ ռեժիմի պատվերով և շարունակել կեղծել ընտրությունների արդյունքները, կամ առաջնորդվել օրենքով և մեր ընդդիմադիր ուժերի ներկայացրած բողոքներին պատշաճ գնահատական և վերաբերմունք տալ և, ըստ էության, առաջնորդվել մեր ժողովրդի կամարտահայտությունը պաշտպանելու ԿԸՀ հիմնական գործառույթով»,–նշել է Սաղաթելյանը։«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուն տեղեկացրել է, որ այս օրերին բավականին ակտիվ և կառուցողական քննարկումներ են տեղի ունեցել ընտրություններին մասնակցած մի շարք ընդդիմադիր ուժերի միջև, և առաջիկայում ընդդիմությունը ընտրությունների վերաբերյալ ամբողջական գնահատականով հանդես կգան։«Ի պատիվ մի շարք ուժերի, ընդհանուր մոտեցումներում համաձայնություն կա, և մենք առաջիկայում նորություններ կունենանք։ Այդ քննարկումները դեռ շարունակվում են»,–ասաց Սաղաթելյանը։Այսօր ժամը 18:00-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննելու է նաև «Ուժեղ Հայաստան» դաշինքի դիմումը՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ։Նշվում է, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմումը ներկայացրել է՝ հիմք ընդունելով համատարած և համակարգային խախտումները, որոնք տեղ են գտել ընտրությունների նշանակման օրվանից մինչև քվեարկության ավարտը, ինչպես նաև ձայների հաշվարկի և վերահաշվարկի փուլերում։Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է քվեների 3,996%–ը, ինչը նրան թույլ չի տալիս մտնել ԱԺ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 8–ին հայտարարել է, որ վերահաշվարկից հետո իրավիճակը կարող է փոխվել։
2026
Լուրեր
am_HY
«Հայաստան» դաշինքը ևս այսօր ժամը 18։00–ին կլինի ԿԸՀ–ի մոտ
Sputnik Արմենիա
«Հայաստան» դաշինքը ևս այսօր ժամը 18։00–ին կլինի ԿԸՀ–ի մոտ
2026-06-14T13:05+0400
true
PT3M01S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0c/103440842_285:0:2560:1706_1920x0_80_0_0_daa3f6793c76b2f378a81974abd3e916.jpg.webp
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), «ուժեղ հայաստան» կուսակցություն, «հայաստան» դաշինք, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), ազգային ժողովի ընտրություններ, վերահաշվարկ, видео
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), «ուժեղ հայաստան» կուսակցություն, «հայաստան» դաշինք, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), ազգային ժողովի ընտրություններ, վերահաշվարկ, видео
Ընդդիմադիրները պատրաստվում են միասնական պայքարել ԱԺ ընտրություններում արձանագրված ապօրինությունների դեմ։
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Հայաստանում ԱԺ ընտրություններին մասնակցած երեք ընդդիմադիր ուժերը հանրությանը կոչ են անում այսօր` ժամը 17.30–ից հավաքվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ։ Այս մասին հայտարարություններ են տարածել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» դաշինքները։
Վարչական դատարանի որոշումից հետո ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտնեց, որ իրենք բոլորին կոչ են անում հունիսի 14–ին ժամը 17.30–ին հավաքվել ԿԸՀ–ի մոտ։
Քիչ առաջ «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի 2-րդ համար, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը տեսանյութ հրապարակեց և հայտնեց, որ այսօր` 18.00–ին «Հայաստան» դաշինքը ևս իր բողոքի ձայնը կբարձրացնի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ, և կպահանջի որպեսզի ԿԸՀ–ն առաջնորդվի օրենքներով և Սահմանադրությամբ։
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուն տեղեկացրել է, որ այս օրերին բավականին ակտիվ և կառուցողական քննարկումներ են տեղի ունեցել ընտրություններին մասնակցած մի շարք ընդդիմադիր ուժերի միջև, և առաջիկայում ընդդիմությունը ընտրությունների վերաբերյալ ամբողջական գնահատականով հանդես կգան։
«Ի պատիվ մի շարք ուժերի, ընդհանուր մոտեցումներում համաձայնություն կա, և մենք առաջիկայում նորություններ կունենանք։ Այդ քննարկումները դեռ շարունակվում են»,–ասաց Սաղաթելյանը։
«ԿԸՀ կողմից ակնհայտ անօրինական գործիքակազմերի իրացումը ուղիղ ազդեցություն է ունեցել քաղաքական ուժերի ձայների հարաբերակցության վրա, մասնավորապես` Բարգավաճ Հայաստան կուսակցության դեպքում, որն էլ ևս ամբողջության մեջ էապես ազդել է ընտրությունների վերջնական արդյունքների վրա»,–նշված է հաղորդագրության մեջ։
Այսօր ժամը 18:00-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննելու է նաև «Ուժեղ Հայաստան» դաշինքի դիմումը՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ։
Նշվում է, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմումը ներկայացրել է՝ հիմք ընդունելով համատարած և համակարգային խախտումները, որոնք տեղ են գտել ընտրությունների նշանակման օրվանից մինչև քվեարկության ավարտը, ինչպես նաև ձայների հաշվարկի և վերահաշվարկի փուլերում։