ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News
Այսօր՝ հունիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Իվան Ս․-ն իր վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով մխրճվել է Գրիգոր Լուսավորիչ փողոցում, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց կայանված ավտոբուսի մեջ։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում։Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ (խմած)։
Ավելին՝ սկզբնաղբյուրում: