Հասարակություն
14.06.2026 | 11:17
Հունիսի 13-ին՝ ժամը 18։53-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՆԳՆ-ից հայտնում են՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» մակնիշի մարդատար և «KamAZ» մակնիշի բեռնատար ավտոմեքենաները։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, հինգ տուժածի դուրս բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնությանը․ վերջիններս հոսպիտալացվել են։