RAF-ում Խամզատ Չիմաևի առաջին մենամարտն ավարտվել է զանգվածային բախումով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

UFC-ի միջին քաշային կարգի չեմպիոնի կոչումը կորցրած Խամզատ Չիմաևի նորամուտն աղմկահարույց է ստացվել RAF (Real American Freestyle) լիգայում։

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում կայացած RAF 10 մրցաշարի գլխավոր մենամարտում Չիմաևն ազատ ոճի ըմբշամարտի կանոներով մրցել է ամերիկացի Դիլոն Դենիսի հետ։ Դենիսը փորձել է կիրառել խեղդող հնարք, ինչը արգելված է մրցաշարի կանոններով։ Դրանից հետո չեչեն մարտիկը ոտքով հարված է մրցակցին, ինչից հետո սկսվել է զանգվածային բախում երկու թիմերի ներկայացուցիչների միջև։ Մենամարտի դադարեցման պահին Չիմաևը հաղթում էր 2։0 հաշվով։

Հիշեցնենք, որ RAF 10 մրցաշարին մասնակցել էին նաև Արսեն Հարությունյանը և Արման Ծառուկյանը՝ հաղթելով ժամանակից շուտ։

Leave a comment