12-ամյա երեխային թմրшնյnւթ տալու դեպքով մեկ անձ ձերբակալվել է

Աշտարակ համայնքի Օրգով գյուղի 12-ամյա բնակչի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել են Ներքին գործերի նախարարությունից:

Հիշեցնենք՝ օրերս դեպքին մանրամասնությամբ անդրադարձել էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:

«Ամբողջ իրավապահ համակարգը այս պահի դրությամբ պատշաճ կերպով դիտարկում է դեպքը: Ունենք հաղորդում, որը փոխանցել ենք քննչական մարմնին։ Ոստիկանությունն օպերատիվ- հետախուզական աշխատանքներ է տանում։ Սկզբից ունեինք անձ նույնականացված, բայց կարծես թե փաստերը բավարար չեն եղել, որպեսզի վստահ լինենք, որ տվյալ անձն է կատարել:

Հավելյալ մանրամասներ այս պահի դրությամբ չեմ կարող հայտնել։ Ինչպես գիտեք, փորձաքննության արդյունքում նախնական տվյալներով՝ թմրամիջոցի հետք էր հայտնաբերվել։ Այս պահի դրությամբ աշխատում ենք, որպեսզի տեսնենք՝ ամբողջ պատկերն ինչպիսին է, և արագ գնանք առաջ։ Հարցն իմ վերահսկողության ներքո է գտնվում, և ճշգրիտ ինֆորմացիա ունենալու պայմաններում կներկայացնենք»,- հայտնել էր նախարարը։

Leave a comment