ԱԱ-2026․ Բրազիլացիները մեկնարկել են ոչ-ոքիով, Թուրքիան՝ պարտությամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության երրորդ խաղային օրն անցկացվել է չորս հանդիպում։

Աշխարհի 5-ակի չեմպիոն Բրազիլի հավաքականը C խմբում 1։1 հաշվով է ավարտել Մարոկկոյի հավաքականի հետ հանդիպումը։ Երկու գոլերն էլ գրանցվել են առաջին խաղակեսում (տեսանյութ

Մարոկկոյի հավաքականի կազմում հաշիվը բացել է նիդերլանդական «ՊՍՎ Էյնդհովենի» կիսապաշտպան Իսմայել Սայբարին, իսկ Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի պատասխան գոլը խփել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը։

C խմբի մյուս խաղում շոտլանդացիները նվազագույն հաշվով հաղթել են Հայիթիի հավաքականին։

Կատար – Շվեյցարիա B խմբի հանդիպումն ավարտվել է 1։1 հաշվով, իսկ D խմբում Ավստրալիայի հավաքականը 2։0 հաշվով ուժեղ է գտնվել թուրքերից։

ԱԱ-2026-ը կավարտվի հուլիսի 19-ին։ Պատմության մեջ առաջին անգամ աշխարհի առաջնությանը մասնակցում է 48 հավաքական։

ԱԱ-2026, առաջին տուր

C խումբ

Բրազիլ – Մարոկկո՝ 1։1 (տեսանյութ)

Վինիսիուս Ժունիոր, 32 – Իսմայել Սայբարի, 21

Հայիթի – Շոտլանդիա՝ 0։1 (տեսանյութ)

Ջոն Մաքգին, 28

B խումբ

Կատար – Շվեյցարիա՝ 1:1 (տեսանյութ)

Բրիլ Էմբոլո, 26 (11մ) – Բուալեմ Խուխի, 90+4

D խումբ

Ավստրալիա – Թուքրիա՝ 2։0 (տեսանյութ)

Նեստորի Իրանկունդա, 27, Քոնոր Մետկալֆ, 75

Leave a comment