Կրթության և մշակույթի ապակենտրոնացումը մեր կարևոր նպատակներից է․ Ժաննա Անդրեասյան (տեսանյութ)
Լոռու մարզի համայնքների բնակիչների հարցերին պատասխանելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է մշակույթի, կրթության, երիտասարդության քաղաքականության, մարզերի զարգացման և ներառականության թեմաներին։
Նախարարի խոսքով՝ միայն Լոռու մարզում մշակութային ժառանգության պահպանման ծրագրերի համար իրականացվել են ավելի քան 1 մլրդ դրամի աշխատանքներ։ Նա նշել է, որ Լոռի Բերդում և այլ պատմամշակութային վայրերում իրականացվող ծրագրերը նպաստում են նաև զբոսաշրջության զարգացմանը։
Անդրեասյանը հայտնել է, որ առաջիկայում կմեկնարկի Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի վերակառուցումը, իսկ 100 արվեստի, երաժշտական, գեղարվեստի և մարզադպրոցներ կվերակառուցվեն կամ կկառուցվեն ու կհագեցվեն նոր գույքով։
Նա առանձնացրել է Դեբեդի COAF SMART կենտրոնի գործունեությունը և տեղեկացրել, որ Վանաձորում նախատեսվում է կառուցել նաև ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։
Սպորտի ոլորտում նախարարն ասել է, որ նախատեսվում է ամբողջությամբ վերակառուցել Վանաձորի մարզադաշտը՝ այն համապատասխանեցնելով ՈՒԵՖԱ-ի չափանիշներին, իսկ 2029 թվականին քաղաքում նախատեսվում է անցկացնել ՖԻՖԱ-ի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության խաղերի մի մասը։
Կրթության ոլորտում Անդրեասյանը կարևորել է ուսուցիչների մասնագիտական զարգացումը՝ նշելով, որ նախատեսվում է ատեստավորված ուսուցիչների բազային դրույքաչափը 200 հազար դրամից բարձրացնել մինչև 300 հազար դրամ։ Նա նաև խոսել է ներառական կրթության և դպրոցների մատչելիության բարելավման ծրագրերի մասին։
Ամփոփելով՝ նախարարը նշել է, որ պետության նպատակն է ապահովել որակյալ կրթության, մշակութային միջավայրի և սպորտով զբաղվելու հնարավորությունների հասանելիությունը երկրի յուրաքանչյուր բնակավայրում։
Մանրամասները՝ տեսանյութում
Լոռի թվ