Դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հայցերն ընդդեմ ԿԸՀ–ի 2 որոշման

https://arm.sputniknews.ru/20260614/datarany-merzhel-e-bargavatsh-hajastan-kusakcutjan-hajcern-ynddem-kyhi-2-vorvoshman—-103480576.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/12/102304273_0:0:2276:1706_1920x0_80_0_0_d25b4ec9de03485575359d15c94ccb66.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), արամ օրբելյան, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), հայց, դատարան, քվեարկություն, աժ (ազգային ժողով), ազգային ժողովի ընտրություններ

կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), արամ օրբելյան, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), հայց, դատարան, քվեարկություն, աժ (ազգային ժողով), ազգային ժողովի ընտրություններ

Բաժանորդագրվել

Փաստաբանի խոսքով` Արթուր Ավագյանը թեև մերժել է հայցը, բայց արձանագրել է խախտում և վերաքվեարկություն նշանակելու անհրաժեշտություն։

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հայցերն ընդդեմ ԿԸՀ–ի 2 որոշման։ Կուսակցությունը 2 հայց էր ներկայացրել վարչական դատարան՝ վիճարկելու ԿԸՀ-ի այն որոշումները, որոնցով երկու ընտրատեղամասերում անվավեր էին ճանաչվել քվեարկության արդյունքները։

Ինչպես հայտնի է, հունիսի 11-ի ուշ երեկոյան ԿԸՀ–ն որոշեց անվավեր ճանաչել թիվ 10/51 և 35/65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչը նշանակում է, որ ԲՀԿ–ն ընդհանուր առմամբ կորցրեց 213 ձայն, ու խորհրդարանի անցողիկ 4 տոկոսը հաղթահարելու շանսերն ավելի նվազեցին։ Հունիսի 12–ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն անվավեր ճանաչեց նաև թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքները։
Փաստաբան Արամ Օրբելյանը «Հրապարակի» հետ զրույցում հայտնել է, որ դատավոր Արթուր Ավագյանը թեև մերժել է հայցը, բայց արձանագրել է խախտում և վերաքվեարկություն նշանակելու անհրաժեշտություն

Օրբելյանը նշել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների ամփոփման փուլում ստիպված է լինելու իր որոշմամբ (սույն գործով վիճարկվող) արձանագրված խախտումների լույսի ներքո ընդունել որոշում առանձին ընտրական տեղամասում վերաքվեարկություն անցկացնելու մասին:

Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է քվեների 3,996%–ը, ինչը նրան թույլ չի տալիս մտնել ԱԺ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 8–ին հայտարարել է, որ վերահաշվարկից հետո իրավիճակը կարող է փոխվել։

Leave a comment