Ադրբեջանը մտահոգված է տարածաշրջանում իրավիճակով․ Ալիևն ընդունել է Իրանի ՊՆ ղեկավարին

Քաղաքականություն

06.02.2026 | 15:28

Ադրբեջանի  նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի  նախարար Ազիզ Նասիրզադեի գլխավորած պատվիրակությանը: Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ընդգծելով, որ աշխարհի շատ մասերում ներկայում պատերազմներ և հակամարտություններ են ընթանում, Ալիևն ասել է, որ Հարավային Կովկասում «Ադրբեջանի նախաձեռնությամբ արդեն իսկ խաղաղություն է հաստատվել»՝ վստահություն հայտնելով, որ դա մեծ նշանակություն ունի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանին սահմանակից Իրանի համար։

«Մենք խաղաղություն ենք ուզում ամբողջ աշխարհում՝ առանց արյունահեղության և պատերազմի»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը՝ ընդգծելով, թե իր երկրի օրինակը ցույց է տալիս պատերազմից խաղաղության անցման մոդելը։

Ալիևը հավելել է, որ Ադրբեջանը մտահոգված է տարածաշրջանում ստեղծված իրավիճակով և պատրաստ է աջակցություն ցուցաբերել այս լարվածության կարգավորմանը։

Իր հերթին, Ազիզ Նասիրզադեն ասել է, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը մեծ գոհունակությամբ է հիշում Ադրբեջան կատարած իր այցելությունները, այդ թվում՝ Ստեփանակերտ (ադրբեջանական տարբերակով Խանքենդի)։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment