Մհեր Գրիգորյանն ու Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները


Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամիին, շնորհավորել նշանակման կապակցությամբ և ընդգծել Հայաստանի և բարեկամ Իրանի միջև հարաբերությունների զարգացման և միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ աշխատանքների կարևորությունը։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:


«Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ իր կարևոր առաքելության իրականացման գործում: Մհեր Գրիգորյանն ընդգծել է բարեկամ Իրանի հետ հարաբերությունների զարգացման կարևորությունը Հայաստանի համար:


Երկուստեք կարևորվել են երկու երկրների միջև գործող միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին»,- ասվում է հաղորդագրությունում: 

Դիտումների քանակ1

Leave a comment