Չի՛ կարելի թույլ տալ՝ Փաշինյանը 3/5-րդ ունենա, հաջորդ օրը Տավուշի գյուղերը, Տիգրանաշենը կհանձնի

Երեք ընտրատեղամասերում վերընտրություններ պետք է իրականացվեն, ԿԸՀ-ն վաղը վերջնական արդյունք չի կարող հրապարակել, դա ամբողջական պատկերը չի ներկայացնի։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայաքվե» ազգային-քաղաքացիական միավորման անդամ Արմեն Մանվելյանը։

«ԲՀԿ-ի մուտքը ԱԺ շատ բան է փոխում, դրա համար է ՔՊ-ն կռիվ տալիս, բայց չեն կարող արգելել, վախեցած են, չգիտեն, թե ինչ պատասխան տան իրենց տերերին։ Ահռելի քաղաքական ռեսուրս ունեին, բայց 50 տոկոսի չկարողացան հասնել, սա լուրջ խնդիր է Փաշինյանի համար, քաղաքական ճգնաժամն ավելի խորացավ։ Նա իր ուզած 2/3-ը չունի, կռիվ է տալիս 3/5-րդ ունենալու համար, ինչը չի կարելի թույլ տալ, հաջորդ օրը Տավուշի գյուղերը և Տիգրանաշենը կհանձնի»,- մեկնաբանեց Մանվելյանը։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment