Հովհաննես Հովսեփյանը վերընտրվել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը, մարզաձևի զարգացմանն ու հայկական սպորտի առաջընթացին ցուցաբերած նշանակալի ավանդի համար, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի կողմից արժանացել է պարգևի։

Իր հերթին, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը, նախագահ Արայիկ Հարությունյանի անունից, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանին հանձնել է ՀԾՖ բարձրագույն պարգևներից մեկը՝ Յուրի Վարդանյանի անվան հուշամեդալով։

Ծանրամարտի ֆեդերացիայի փոխանցմամբ՝ հունիսի 13-ին տեղի ունեցած Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունների արդյունքում գործող նախագահ Հովհաննես Հովսեփյանը վերընտրվել է իր պաշտոնում։

Leave a comment