Վաղը ԿԸՀ-ն կամփոփի ընտրությունների վերջնական արդյունքները

Քաղաքականություն

13.06.2026 | 17:57

Հունիսի 14-ին՝ 18։00-ին, ԿԸՀ-ն կամփոփի քվեարկության վերջնական արդյունքները։ Այս մասին տեղեկացնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։

ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանն էլ տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 18:00-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 18), կքննվեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից ներկայացված հայցերը՝ ԿԸՀ-ի 254 և 255 Ա որոշումների դեմ, որոնցով երկու ընտրատեղամասերում անվավեր են ճանաչվել քվեարկության արդյունքները։

Leave a comment