Պակիստանի վարչապետը հայտարարել է՝ 24 ժամվա ընթացքում սպասվում է ԱՄՆ-Իրան խաղաղության համաձայնագրի ստորագրումը

Քաղաքականություն

Պակիստանի վարչապետը հայտարարել է՝ 24 ժամվա ընթացքում սպասվում է ԱՄՆ-Իրան խաղաղության համաձայնագրի ստորագրումը

Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները և Իրանը համաձայնության են եկել Մերձավոր Արևելքում ամիսներ շարունակվող հակամարտությանը վերջ դնելու խաղաղության համաձայնագրի շրջանակի շուրջ, և համաձայնագրի վերջնական տեքստը ձեռք է բերվել։

Շարիֆը հավելել է, որ Պակիստանն այժմ պատրաստվում է էլեկտրոնային ստորագրման, որը սպասվում է առաջիկա 24 ժամվա ընթացքում։ Ըստ Շարիֆի, դրանից հետո՝ հաջորդ շաբաթ արդեն տեղի կունենան տեխնիկական մակարդակի բանակցություններ։

Համաձայնեցված տեքստի մասնրամասները դեռ չեն հրապարակվել։ 

Leave a comment