Վեդիում անչափահասն անզգուշորեն կրակել է ինքն իր վրա. նրա կյանքը հաջողվել է փրկել

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Արարատի մարզում 14–ամյա տղան անզգուշորեն կրակել է ինքն իր վրա, ինչի հետևանքով «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Կայքը հայտնում է, որ տղան սկզբում տեղափոխվել է Վեդիի ԲԿ, ապա Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ Երեխայի կյանքը հաջողվել է փրկել։

Վեդիի ոստիկանները պարզել են, որ տղան Արարատի մարզի բնակիչ 14–ամյա Սիսակ Ա.–ն է, որն իրենց տան բակում օդաճնշիչ հրացանով ծառին է կրակել, սակայն գնդակը հետադարձ դիպել է նրա կրծքավանդակին։

Leave a comment