ԱԱ-2026․ ԱՄՆ-ը սեփական հարկի տակ ջախջախեց Պարագվային
Աշխարհի 2026 թվականի առաջնության առաջին տուրի D խմբի մեկնարկային խաղում, ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Ինգլվուդ քաղաքի «Սոու-Ֆայ» մարզադաշտում, մրցաշարը ընդունող երկրներից վերջինը՝ ԱՄՆ-ի հավաքականը, 4-1 հաշվով վստահ հաղթանակ տարավ Պարագվայի ընտրանու նկատմամբ։
Հանդիպման հաշիվը 7-րդ րոպեին բացվեց պարագվայցի Բոբադիլյայի ինքնագոլի արդյունքում։ Այնուհետև ԱՄՆ-ի կազմում դուբլի հեղինակ դարձավ Ֆոլարին Բալոգունը՝ աչքի ընկնելով 31-րդ և 45+5-րդ րոպեներին։ 73-րդ րոպեին Պարագվայի հավաքականից Մաուրիսիոն կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն հանդիպման վերջակետը դրվեց 90+8-րդ րոպեին, երբ Ջիովանի Ռեյնան խփեց ամերիկացիների չորրորդ գնդակը։
Հաջորդ տուրում ԱՄՆ-ի հավաքականը հունիսի 19-ին կմրցի Ավստրալիայի, իսկ Պարագվայը հունիսի 20-ին՝ Թուրքիայի ընտրանու հետ։