https://arm.sputniknews.ru/20260613/amnn-ktruk-kkrtshati-natoi-gtsvov-evrvopajin-tramadrvvogh-razmakan-ognutjuny-bloomberg-103472560.html
ԱՄՆ–ն կտրուկ կկրճատի ՆԱՏՕ–ի գծով Եվրոպային տրամադրվող ռազմական օգնությունը․ Bloomberg
ԱՄՆ–ն կտրուկ կկրճատի ՆԱՏՕ–ի գծով Եվրոպային տրամադրվող ռազմական օգնությունը․ Bloomberg
Sputnik Արմենիա
Գործակալության տեղեկություններով՝ ԱՄՆ-ն ցանկանում է Եվրոպայում 30%-ով կրճատել ռազմավարական ռմբակոծիչների թիվը (որոնցից եվրոպական երկրները չունեն), մեկ… 13.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-13T13:35+0400
2026-06-13T13:35+0400
2026-06-13T13:35+0400
ամն
նատօ
սպառազինություն
զլմ
դոնալդ թրամփ
https://cdn.am.sputniknews.ru/img/191/41/1914190_0:83:1600:983_1920x0_80_0_0_85fd44a8a118139293777cc5e43b6153.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. ԱՄՆ-ն կտրուկ կկրճատի պատերազմի կամ ճգնաժամային իրավիճակի համար նախատեսված ռազմական օգնությունը Եվրոպային։ Ինչպես հայտնում էBloomberg լրատվական գործակալությունը, ԱՄՆ ներկայացուցիչները վերջին մի քանի շաբաթվա ընթացքում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայացած հանդիպումների ժամանակ ներկայացրել են իրենց ծրագրերը։Եվրոպային ճգնաժամային մատակարարումների իր ծրագրում ԱՄՆ-ն ցանկանում է 30%-ով կրճատել ռազմավարական ռմբակոծիչների թիվը (որոնցից եվրոպական երկրները չունեն), մեկ երրորդով՝ կործանիչների թիվը, 75-100%-ով՝ անօդաչու թռչող սարքերի (հետախուզական և հարվածային) թիվը, և 50%-ով՝ ռազմածովային նավատորմը։Թրամփի մասնակցության հարցը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին գաղտնի է պահվում. HürriyetԱՄՆ պաշտպանության նախարարությունը չի պատասխանել այս հարցի վերաբերյալ գործակալության հարցմանը։Ավելի վաղ ԱՄՆ նախագահի վարչակազմը եվրոպական երկրներին կոչ էր արդեն արել մեծացնել պաշտպանական ծախսերը, իսկ ինքը՝ նախագահ Դոնալդ Թրամփը, հայտարարել էր Եվրոպայում ոչ միայն ռազմական տեխնիկայի ծավալը, այլև զորակազմի թվաքանակը կրճատելու անհրաժեշտության մասին։Գործակալության տեղեկություններով՝ այս հարցերը քննարկվել են «եվրոպական հնգյակի» երկրների (Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Լեհաստան) պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ, որը կայացել է հունիսի 12–ին։Ազդանշան ՆԱՏՕ–ին. ԱՄՆ–ում քննարկում են Իսպանիայի անդամակցությունը կասեցնելու հարցը
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/191/41/1914190_90:0:1510:1065_1920x0_80_0_0_23b66a466dcaba0ffeed2e56228b508c.jpg.webp
ամն, նատօ, սպառազինություն, զլմ, դոնալդ թրամփ
ամն, նատօ, սպառազինություն, զլմ, դոնալդ թրամփ
Գործակալության տեղեկություններով՝ ԱՄՆ-ն ցանկանում է Եվրոպայում 30%-ով կրճատել ռազմավարական ռմբակոծիչների թիվը (որոնցից եվրոպական երկրները չունեն), մեկ երրորդով՝ կործանիչների թիվը, 75-100%-ով՝ ԱԹՍ-ների թիվը։
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. ԱՄՆ-ն կտրուկ կկրճատի պատերազմի կամ ճգնաժամային իրավիճակի համար նախատեսված ռազմական օգնությունը Եվրոպային։ Ինչպես հայտնում էBloomberg լրատվական գործակալությունը, ԱՄՆ ներկայացուցիչները վերջին մի քանի շաբաթվա ընթացքում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայացած հանդիպումների ժամանակ ներկայացրել են իրենց ծրագրերը։
Եվրոպային ճգնաժամային մատակարարումների իր ծրագրում ԱՄՆ-ն ցանկանում է 30%-ով կրճատել ռազմավարական ռմբակոծիչների թիվը (որոնցից եվրոպական երկրները չունեն), մեկ երրորդով՝ կործանիչների թիվը, 75-100%-ով՝ անօդաչու թռչող սարքերի (հետախուզական և հարվածային) թիվը, և 50%-ով՝ ռազմածովային նավատորմը։
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը չի պատասխանել այս հարցի վերաբերյալ գործակալության հարցմանը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի վարչակազմը եվրոպական երկրներին կոչ էր արդեն արել մեծացնել պաշտպանական ծախսերը, իսկ ինքը՝ նախագահ Դոնալդ Թրամփը, հայտարարել էր Եվրոպայում ոչ միայն ռազմական տեխնիկայի ծավալը, այլև զորակազմի թվաքանակը կրճատելու անհրաժեշտության մասին։
Գործակալության տեղեկություններով՝ այս հարցերը քննարկվել են «եվրոպական հնգյակի» երկրների (Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Լեհաստան) պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ, որը կայացել է հունիսի 12–ին։